Անդրանիկ Քոչարյան. 116 դիրքի հետ վերցնելու գործում շատ կարևոր դերակատարում է ունեցել Օգանովսկին
Մանվել Գրիգորյանն ու Վիտալի Բալասանյանը ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտոն չեն ունեցել, և չեն կարողացել ազդել որոշումների վրա։ Հայտարարեց ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվում են նրանց հրավիրել հանձնաժողով ու հարցեր տալ։
«Մանվել Գրիգորյանը կարողացել է շատ արագ համախմբել նույնիսկ տարիքային մեծ խմբի աշխարհազորին, և նրանք օր առաջ հասել են դիրքեր մեր զինվորների կողքը իրենց մասնակցությունն ապահովելով»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամը։
Ինչ վերաբերում է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին՝ առավել հայտնի որպես Օգանովսկի, հանձնաժողովի նախագահն ասաց.
«Սամվել Կարապետյանը 116 դիրքի հետ վերցնելու գործում շատ կարևոր դերակատարում է ունեցել»։
Քոչարյանն ասաց, որ կլսեն ևս 2-3 պաշտոնյայի։ Հաջորդը հրավիրյալը ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն է, ով, ըստ նրա, ապրում է Մոսկվայում։ Քոչարյանն իր խոսքում հաստատեց՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվել է ներկայանալ։
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Քոչարյան. ՊԲ սպայակազմն իր ձեռքի տակ եղած հնարավորությունները փորձել է օգտագործել մաքսիմալ
- Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային ժողովում է