Դուք խտրական վերաբերմունք եք ցուցաբերում. պատգամավորը՝ Թաթոյանին
«Իմ պատկերացմամբ՝ մարդու իրավունքների գրասենյակը մարդու իրավունքներն է պաշտպանում, և իր հայտարարություններով ֆոն է ստեղծում երկրում»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ դիմելով ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին։
Նրա խոսքով, երբ ԱԺ նիստերի դահլիճում խմբակցության ղեկավարը սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց ԱԺ փոխնախագահի հասցեին, ՄԻՊ-ը որևէ արձագանք չտվեց։
«Ներեցեք, եթե սխալ եմ հասկանում, բայց պատգամավորը ևս մարդ է, նրա իրավունքները պետք է պաշտպանեք դուք։ Մեկ այլ դեպքում, երբ ԱԺ նույն փոխնախագահի նկատմամբ բռնություն գործադրվեց, ձեր գրասենյակը րոպեների արագությամբ հասավ մի կողմին, իսկ մյուս կողմին՝ ձեզ ներկայացված զանգից մեկ ժամ հետո նոր ՄԻՊ գրասենյակից մարդ ներկայացավ, թեև հարցը ԱԺ փոխնագահայի մասին էր»,- ասաց Ք. Պողոսյանը։
Արձագանքելով պատգամավորի դիտարկմանը՝ Ա. Թաթոյանը նշեց, որ ինքը երբեք չի խուսափում հարցերին ուղիղ պատասխանելուց. «Նորից եմ նշում՝ պաշտոնատար անձի, նրա իրավասությունների հետ կապված հարցերը և մարդու իրավունքների պաշտպանի գործողությունների տիրույթը տարբեր են։ Դուք ասում եք՝ մարդու իրավունքների պաշտպանը պետք է պաշտպանի բոլոր մարդկանց իրավունքները, քանի որ գրասենյակի անունը ՄԻՊ գրասենյակ է։ Սա տարիների կարծրատիպ է. մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնատար անձ է, ով ունի լիազորությունների շրջանակ և չի կարող դուրս գալ դրանից»,- ներկարացրեց Ա. Թաթոյանը։
Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպին, ապա պաշտպանն ասաց, որ Դանիելյանի փաստաբանն իրենց անհապաղ ահազանգել է թեժ գծով, և ինքը արագ արձագանքման ծառայությանը ուղարկել է հիվանդանոց, որտեղ գտնվում էր Դանիելյանը։
«Զուգահեռ, մենք միանգամից սկսեցինք մեր ռեսուրսներին համապատասխան փնտրել, թե որտեղ կարող ենք այցելել Ալեն Սիմոնյանին։ Հետո տեսանյութ հայտնվեց, որ նա շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց՝ բժշկական օգնություն ստանալու։ Եվ այո, մենք դրանից հետո անընդհատ փորձել ենք, բայց չենք կարողացել կապվել նրա հետ։ Հետո հենց իմացանք, որ նա «Նաիրի» ԲԿ-ում է, մենք անհապաղ այցելեցինք նրան։ Եվ արդյունքներով, նախապատրաստել ենք բոլոր խնդիրներին վերաբերող գրություններ և ուղարկել ենք ոստիկանություն։ Հիմա սպասում ենք արձագանքի»,- մեկնաբանեց Ա. Թաթոյանը։
Արձագանքելով՝ Քրիստինե Պողոսյանն ասաց, որ ինքը կարծում է՝ ՄԻՊ հայտարարություններն ու կոչերը պետք է ճիշտ ֆոն ստեղծեն. «Ես ներողություն եմ խնդրում, բայց դուք խտրական վերաբերմունք եք ցուցաբերում»։
Ա. Թաթոյանն էլ պատասխանեց՝ դա Ձեր կարծիքն է, և յուրաքանչյուր մարդ էլ իրավունք ունի իր կարծիքն ունենալու։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորները երբ հավես են ունենում, այն ժամանակ են նիստ անում. Զոհրաբյան
- ՄԻՊ-ը բողոքներ է ստանում նաև ընտանիքում բռնության ենթարկվող տղամարդկանցից
- Ոստիկանություն. Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան միջադեպի նյութերն ուղարկվել են դատախազություն
- Կոնստանտին Տեր-Նակալյան.Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան