Դատավորները երբ հավես են ունենում, այն ժամանակ են նիստ անում. Զոհրաբյան
«ՔԿՀ-ներում հիմնականում բողոքները, դժգոհություններն ու հացադուլները ձգձգվող դատական նիստերի պատճառով են»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՄԻՊ Արման Թաթոյանին։
Պատգամավորը նշեց, որ առողջական խնդիրներով մարդիկ կան, որոնց դեպքում իսկապես, կալանքը՝ որպես պատժի միջոց, անհամատեղելի է.
«Դատական նիստերն անհարկի ձգձգում են, դատավորները երբ հավես են ունենում, այն ժամանակ են նիստ անում, արդյունքում ՝ հունվարի 8-ին մենք ունեցանք Կարեն Ծաղիկյանի հետ կապված մահվան դեպք, երբ եթե դատավորը չալարեր ու երկու օր շուտ նիստ աներ, հնարավոր կլիներ փրկել մարդու կյանքը»։
Բացի այդ, ըստ Ն. Զոհրաբյանի, ՔԿՀ-ներում կարծես թե քրեակատարողականի պետից է կախված, թե ինչպես կվարվեն բժիշկները դատապարտյալի կամ կալանավորված անձի հանդեպ։
«Ինչ վերաբերում է ատելության խոսքին, ապա խորհրդարանում չկա մի կին պատգամավոր, ով չի դառնում ատելության խոսքի թիրախ։ Ատելության խոսքը հասավ անգամ մինչև եկեղեցի»,- շեշտեց Ն. Զոհրաբյանը։
Արձագանքելով պատգամավորի մտահոգություններին՝ Ա. Թաթոյանն ասաց՝ ակնհայտ է, որ ՔՀԿ-ներում հացադուլների մեծ մասը պայմանավորված է քրեական գործերի և մեղադրանքների հետ։
«Այո, քաշքշուկների խնդիրը կա, դատական նիստերի ուշ նշանակման խնդիր ևս կա։ Ինչ վերաբերում է բժշկական ծառայություններին, հատուկ ուզում եմ նշել, որ հացադուլ հայտարարած անձի նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի թերապևտիկ տեսանկյունից։ Իսկ ՔԿՀ-ներում բժշկական կենտրոն ստեղծելու գաղափարը դրական էր, բայց այն փաստացի չունի անկախություն։ Դատապարտված անձինք ունեն ցածր վստահություն բժիշկների նկատմամբ, բժիշկների աշխատավարերը ցածր են, իսկ ՔԿՀ-ներ կան, որտեղ բժիշկներ չունենք։ Օրինակ, Սևան ՔԿՀ-ում հոգեբույժը հեռախոսով է խորհրդատվություն իրականացնում»,- ներկայացրեց Ա. Թաթոյանը։
Ինչ վերաբերում է եկեղեցու նկատմամբ ատելության խոսքին, ապա Ա. Թաթոյանն ասաց, որ պետք է եկեղեցու նկատմամբ հնարավոր լարվածությունները թույլ չտալ. «Բոլորն այսօր ատելության խոսքը կրելու վտանգի տակ են»։
Ն. Զոհրաբյանն էլ արձագանքեց, որ քրեական օրենսգրքում կատարված փսոփոխություններն էլ, կարծես թե, զսպող մեխանիզմի դեր չեն կատարում, որպեսզի ահագնացող թշնամանքը մարի. «Ես առաջարկում եմ միասին հրավիրել խորհրդարանական լսումներ, որպեսզի մենք հասարակական սեկտորի և մեդիայի հետ գնանք ջենտլմենական պայմանավորվածության, քանի որ միայն մեր ներսում ունենալով զսպող կարմիր գծեր, մենք կկարողանանք սա հաղահարել։ Այլապես ցանկացած օրենք մնալու է դարակում դրված»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը բողոքներ է ստանում նաև ընտանիքում բռնության ենթարկվող տղամարդկանցից
- Ըստ Արման Թաթոյանի, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը պետք է ավելի զուսպ լինի
- Ի՞նչ է նշանակում, որ ես պատճառին չեմ անդրադարձել. Թաթոյանը՝ Աբրահամյանին
- Գործատուն թելադրողի դերում է հանդես գալիս, և դրանից օգտվելով չարաշահումներ է իրականացնում. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան