Եթե էդքան տղա է ինքը, թող մանդատը վայր դնի, ես էլ եմ դնելու. Միքայելյանը՝ Մարուքյանի մասին
«Այն, ինչ Էդմոնն ասաց Ալենին, նույնը իր եղբայրը գրել է իմ մասին»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Նա շեշտեց, որ թե՛ Էդմոն Մարուքյանի մայրը, թե՛ Ալեն Սիմոնյանի մայրը սուրբ են իր համար, և ինքը չի հակադարձի և վիրավորանքին նույն կերպ չի պատասխանի։
«Երիտասա՛րդ, եթե դու քո խոսքերի համար ներողություն չխնդրեցիր, դու իմ անցած ուղին գիտես, լավ բան չի սպասվի քեզ։ Որպես մեծ՝ քեզ խորհուրդ եմ տալիս, որ աղերսաբար ներողություն խնդրես իմ ծնողից։ Ալենի ծնողից էլ պիտի Էդմոնը ներողություն խնդրի։ Որ ինքը կուսակցության ղեկավար է, այս ամբիոնից իրավունք ունի՞ Ալենին նման բան ասելու։ Ես չգիտեմ՝ մարդիկ կան քննադատում են, չգիտեմ ինչեր են անում։ Բայց իրեն ոչ ոք իրավունք չի տվել, որ էդպիսի ատելության մթնոլորտ ստեղծի»,- ասաց Ս. Միքայելյանը։
Նա վստահեցրեց, որ ամբիոնից է ասում այս ամենը, քանի որ Է. Մարուքյանի եղբայրը հրապարակային վիրավորել է իր մորը, և նրա համար լավագույն տարբերակը կլինի ներողություն խնդրելը.
«Թող հասկանա՝ ես ինչ կառույց եմ ղեկավարում, այդ կառույցի տղաները Ղարաբաղում փրկել են հազարավոր մայրերի ու քույրերի։ Ես կոչ եմ անում իմ ընկերներին, իմ որդիներին ու մարտական ընկերներին զերծ մնալ ինչ-որ քայլերից։ Նա վիրավորել է ինձ, ես իմ մոր պատվին կարող եմ կանգնել, իրենք ուզում են հանրապետությունում քաոս ստեղծել»։
Պատգամավորն ասաց, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրել է, թե պետք է Սասուն Միքայելյանի կարողությունները վերանայվեն. «Ժողովուրդ ջան, ես էսօր սեփական մեքենա չունեմ, իմ ջոկատի Կարենի մեքենայով եմ գնում-գալիս։ Չերկարացնեմ, միտքս դա է՝ պետք է ինձնից ու Ալենից երկու եղբայրներով ներողություն խնդրեն»։
Ս. Միքայելյանն անդրադարձավ նաև ԱԺ-ում իր մասնակցությամբ ծեծկռտուքին՝ ասելով, որ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո առաջարկում է, որ ինքն ու Մարուքյանը մանդատները վայր դնեն։
«Եթե ինքն էդքան տղա ա, մենք երկուսով մանդատները վայր ենք դնում։ Եթե այդքան տղա կա, թող մանդատը վայր դնի, ես էլ եմ դնելու»,- եզրափակեց խոսքը Ս. Միքայելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
- ԱԺ-ում միմյանց «քաղաքական տրյապկա» ու «անբարոյականի զավակ» որակեցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան