Նոր Զելանդիան թույլ է տվել վերսկսել ֆիլմերի նկարահանումները
Նոր Զելանդիայի իշխանությունները թույլ են տվել կինոարտադրողներին կրկին աշխատել երկրի տարածքում՝ հետևելով անվտանգության պահանջներին և գրանցվելով ScreenSafe կայքում։ Սա կօգնի իշխանությունը հետևել նկարահանող խմբի շփումները։ Այս մասին գրում է 360tv.ru կայքը՝ հղում անելով Deadline-ին։
Սա նշանակում է, որ «Ավատարն» ու «Մատանիների տիրակալը» սերիալը կկարողանան շարունակել նկարահանել։
Ռեժիսոր Ջեյմս Քամերոնը և պրոդյուսեր Ջոն Լանդաուն Նոր Զելանդիայում նկարահանում էին «Ավատարի» որոշ հատվածներ, երբ սկսվել էր կորոնավիրուսի համավարակը։ Այդ պատճառով նրանք վերադարձել էին Կալիֆորնիա, որպեսզի այս ընթացքում զբաղվեին վիզուալ էֆեկտներով։
«Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումներին մասնակցող հարյուրավոր դերասաններ և նկարահանող խմբի անդամներ կորոնավիրուսի պատճառով ստիպված հեռացել էին Նոր Զելանդիայից մարտի կեսերին։
Այնպես որ «Ավատարը» և «Մատանիների տիրակալը» ֆիլմերի ստեղծողները կարող է ունենան միայն ներքին խոչընդոտներ, քանի որ Նոր Զելանդիան թույլ է տալիս նրանց աշխատել։
Համավարակի սկզբից Նոր Զելանդիայում գրանցվել է կորոնավիրուսի 1494 դեպք, 21 մարդ մահացել է։ Վերջին օրերին իշխանությունները հետևողականորեն հանում են սահմանափակումները, իսկ վերջին շաբաթվա ընթացքում Նոր Զելանդիայում թույլ են տալիս հավաքվել խմբերով՝ մինչև 100 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա