«Ռեալը» նախատեսում է ակումբում կրճատել աշխատավարձը 30 տոկոսով
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հնարավոր է հաջորդ մրցաշրջանում կրճատի խաղացողների և մարզչական շտաբի աշխատավարձը։ Այդ որոշումը կապված է ակումբի՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով ֆինանսական խնդիրների հետ։
Վեստի.ռու կայքը, հղում անելով AS-ին, գրում է, որ խոսքը գնում է աշխատավարձի 30 տոկոս կրճատման մասին։ Այն թույլ կտա իսպանական ակումբին տնտեսել շուրջ 100 միլիոն եվրո մրցաշրջանի համար։
Հիշեցնենք, որ կարանտինի ժամանակ, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, մարզչական շտաբի, տարբեր բաժինների ղեկավարների և ֆուտբոլիստների աշխատավարձը նվազել էր 10-20 տոկոսով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները