ՎՏԲ-Հայաստան բանկի Երևանի մասնաճյուղի վրա հարձակման մասին տեղեկատվությունը կեղծ է
ՎՏԲ-Հայաստան բանկի Երևանի մասնաճյուղի վրա հարձակման մասին տեղեկատվությունը կեղծ է: Այս մասին նշված է ՎՏԲ-Հայաստան բանկի տարածած հաղորդագրությունում:
«Այսօր Վիլնյուսի փող. 3/84 հասցեում գործող ՎՏԲ-Հայաստան Բանկի թիվ 21 մասնաճյուղում տեղի է ունեցել միջադեպ, որը հրահրել է մասնաճյուղի այցելուներից մեկը: Մասնաճյուղի աշխատակիցները տեղեկացրել են ոստիկանությանը: Մենք համագործակցում ենք այս միջադեպի շուրջ իրավապահ մարմինների հետ»,- նշված է հաղորդագրությունում:
ՎՏԲ-Հայաստան բանկը նաև խնդրում է կայքերից, որոնք հրապարակել են իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը, դրանք հեռացնել։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան