Կոմբինիզոն հագած բժիշկներն աշխատում են գերդաժան պայմաններում
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակից Հովսեփ Ղազարյանն անդրադարձել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոստովանությանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ վերակենդանացման բաժանմունք այցի ընթացքում։
«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով էս կոմբինիզոնից էր հագել, խոստովանեց, որ դաժան է նման վերնահագուստով աշխատելը։
Մի փոքր բացատրեմ, թե ինչու է էս վերնահագուստով աշխատելը գերդաժան։
Նախ, կոմբինիզոնի մեջ ահավոր շոգ է, ու պետք ա մեջը դիմանալ երկար ժամանակ, 4-12 ժամ։
Ընթացքում իհարկե շատ քրտնում ենք, ջրազրկվում ենք, բայց ոչինչ անել չենք կարող, մինչև աշխատանքի ավարտը։
Ռեսպիրատորը, քանի որ պետք է քիփ կպած լինի դեմքին, ցավեցնում է ականջները։
Ակնոցը, որը նույնպես պետք է քիփ կպած լինի դեմքին, ցավեցնում ու խորը հետքեր է թողնում քթի, ճակատի, քունքի և այտերի վրա։
Ընթացքում ակնոցը կարող է ներսից քրտնել, սակայն սրբել չի կարելի մինչև աշխատանքի ավարտը։
Կրկնակի ձեռնոցները (մեկը կոմբինիզոնի տակից, մյուսը՝ վրայից) էլ ավելի են դժվարացնում բժիշկների աշխատանքը։
Ուտելու կամ դաժե մի կում ջուր խմելու մասին խոսելն ավելորդ ա, քանի որ նույնիսկ մի շունչ մաքուր օդ շնչելն ա անհնար։
Դե զուգարան գնալն էլ նույն սերիայից ա, պետք ա դիմանալ։
Էս կոմբինիզոնը հանելն էլ ա մի ամբողջ արարողակարգ։ Պետք ա երկար ու մանրամասն ախտահանել ամեն ինչ, սենյակը, վերնահագուստը, նոր սկսել ազատվել վերնահագուստից, այն դնել հատուկ աղբի տոպրակների մեջ, փակել, նորից ախտահանել և ախտահանվել։
Ցավոք, այլընտրանք էլ չկա, բժիշկներին վիրուսից պաշտպանելու միակ տարբերակն էս ա։
Ասածս ինչ ա, ժողովուրդ ջան ՏԱՆԸ ՄՆԱՑԵՔ, ու առողջ եղեք։ Տանը մնալն հաստատ ավելի կայֆ ա, քան էս կոմբինիզոնի մեջ աշխատելը, մի քիչ մտածեք բժիշկների մասին, ովքեր շաբաթներով իրենց ընտանիքի անդամներին չեն տեսնում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին