Մայիսի 11-15-ը ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմանակնում կդադարեն, և առաջիկա տասն օրերին Հայաստանում հիմնականում կլինի արևային եղանակ։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն, օդի ջերմաստիճանը մայիսի 11-ից սկսած բարձրանում է, մայիսի 11-15-ն այն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Կարճատև, երակային բնույթի անձրևներ հանրապետության առանձին վայրերում կլինեն հիմնականում երեկոյան ժամերին։
ԱԻՆ կանխատեսումների համաձայն, հանրապետության տարածքում մայիսի 11-ին, 13-15-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Անցած գիշեր 0-ից ցածր գնահատական է գրանցվել Շիրակում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռներում, Լոռիում։
Երևան քաղաքում մայիսի 13-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։
Մայիսի 11-12-ը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +17-+19, մայիսի 15-ին՝ +24-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա