Առնվազն 19 մարդ է զոհվել Իրանում ռազմածովային զորավաժությունների ժամանակ
Իրանում ռազմածովային զորավարժության ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, 15-ը վիրավորվել են: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Իրանի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը երկուշաբթի հրապարակել է հետուստառադիոհեռարձակման IRIB կորպորացիան:
«Միջադեպի հետևանքով մահվան դեպքերի թիվը 19 է, տուժածները՝ 15-ը», - ասվում է հայտարարության մեջ: Վթարի ենթարկված նավը տեղափոխվել է նավահանգիստ՝ հետաքննություն անցկացնելու համար:
Հաղորդման մեջ հստակեցվում է, որ դեպքը տեղի է ունեցել բանակի նավատորմի Konarak օժանդակ նավի հետ, Ջասկի և Չաբահարի շրջանում անցկացված ծովային զորավարժությունների ժամանակ: Միևնույն ժամանակ, ոչ մի հաստատող տեղեկություն չկա վերջինիս վրա իրանական նավատորմի մեկ այլ նավից սխալմամբ հրթիռ արձակելու փաստի մասին:
Օմանի ծովում իրանական նավատորմի զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը: Երկուշաբթի IRIB հեռարձակող կորպորացիան հաղորդել էր, որ իրանական նավին կարող էր հարվածել հրթիռը, որը սխալմամբ զորավարժությունների ժամանակ արձակվել է նույն նավատորմի մեկ այլ նավի կողմից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան