Կարեն Կարապետյանը՝ Քոչարյանի գործի մասին. Բավականին գրգռված և քաղաքականացված է
«Ես, ինչպես շատերը, չափազանց շահագրգռված եմ, որ «մարտի 1»-ի հետ կապված հասարակության մեջ ձևավորված հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան, որպեսզի բաց կողմ չլինի և այն համապատասխան նստավածք չթողնի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ որոշեցիք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանմամ միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությամբ հանդես գալ։
Նա թվարկեց այլ պատճառներ. «Երկրորդ՝ ես հարգում և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը և ավանդը Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախության և կայունության գործընթացում, երրորդ՝ երկու տարի է համարյա այս դատական պրոցեսը տևում է և հավանական է, որ այն շատ երկար ժամանակ կարող է տևել, այդ պատճառով ես միջնորդել եմ, որպեսզի խափանման միջոցը փոխվի։ Այս պրոցեսը բավականին գրգռված և քաղաքականացված է։
Ոչ մեկ չի ասում՝ անմեղացրեք մեղավորին, մենք ընդամենն ասում ենք՝ հանգամանքները հաշվի առնելով, պրոցեսը մեկ այլ կերպ կատարեք՝ խափանման միջոցը փոխելով»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Այդ աստիճանի ցինիզմի հասնել, ուղղակի չի կարելի
- Ռոբերտ Քոչարյան. ՔԿՀ շենքային նման պայմաններում ոչ հեռավորություն պահելն է հնարավոր, ոչ էլ օդափոխություն կա
- Երաշխավորները զգուշացվեցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան