Կարեն Կարապետյանը չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ
«Ես պատասխանել եմ բոլոր այն հարցերին, որոնք հանձնաժողովն ուղղել է: Քանի որ այն փակ է և պետական գաղտնիք է պարունակում, ավելին ասել չեմ կարող», - ապրիլյան իրադարձությունները քննող ԱԺ ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա գնահատմամբ, աշխատանքային քննարկում էր։
Լրագրողների հարցերին՝ դիզվառելիքի որակի հետ կապված իր նախկին հայտարարության վերաբերյալ և արդյո՞ք հանձնաժողովում էլ է նախկինում արված իր պնդումները վերահաստատել, Կարապետյանը պատասխանեց․ «Ես այդ հարցին պատասխանել եմ»։
Ինչպե՞ս եք գնահատում կառավարության աշխատանքը հարցին ի պատասխան նա ասաց. «Որոշակի առումով հետևում եմ։ Այսօր կառավարությանը ցանկանում եմ հաջողություններ, որ այս իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գանք, որովհետև իրականում պրոբլեմը լուրջ է, բայց կառավարության հետ շատ հարցերում համակարծիք չեմ»։
2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների մասին հարցերին Կարեն Կարապետյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանի հետ մեր բանակցությունները մեր ներքին գործն է»։
Հարցին՝ «երբ 2018 թ. Նիկոլ Փաշինյանին ու նրա ընկերներին Էրեբունուց տարել են ինչ-որ տեղ, չգիտեմ` կալանավորեցին, ձերբակալեցին, ասում են՝ դուք եք գնացել ու բերել, դուք եք ազատե՞լ Նիկոլ Փաշինյանին», նախկին վարչապետն ասաց. «Ես գնացել, հանդիպել եմ, միջնորդել եմ դատախազին, որպեսզի այն իրավիճակից, որում որ գտնվում էինք, դուրս գայինք տրամաբանորեն»։
Կարեն Կարապետյանն ասաց, որ առաջիկայում չի զբաղվելու քաղաքականությամբ, չի էլ ուզում զբաղվել։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյանը՝ Քոչարյանի գործի մասին. Բավականին գրգռված և քաղաքականացված է
- Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային ժողովում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան