ՄԻՊ-ը բողոքներ է ստանում նաև ընտանիքում բռնության ենթարկվող տղամարդկանցից
«Դուք մի քանի անգամ ակնհայտորեն և առանձնացված խոսեցիք կանանց իրավունքների մասին, ինչը հակազդեցություն է առաջացնում հասարակության մեջ դառնում է հետագա այլ բռնության հիմք»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփայնը՝ դիմելով ՄԻՊ Արման Թաթոյանին։
Պատգամավորը հարցրեցէ, թե արդյո՞ք ժամանակը չէ, որ մարդու իրավունքները ներկայացվեն ամբողջական՝ կանանց, երեխաների, ծերերի և այլն. «Այսինքն՝ ըստ կարիքի անդրադառնանք մարդու խնդրին, այլ ոչ՝ ըստ սեռի։ Քանի որ ցանկացած մարդ, ով կարող է բռնության ենթարկվել, ունի մեր բոլորի պաշտպանության կարիքը, առանձնացնելով, մենք անընդհատ ստեղծում ենք մի իրավիճակ, որ միայն կանայք են բռնության ենթարկվում»։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ա. Թաթոյանն ասաց, որ այն ավելի քան արդիական խնդիր է։
«Մեր ամենօրյա բառապաշարում, մեր առօրյա կյանքում մենք, անկախ մեզնից, օգտագործում ենք արտահայտություններ, որոնք խտրականության էլեմենտներ են պարունակում։ Օրինակ, ես այս տարվա իմ զեկույցից հանել եմ առանձին խումբ անցանց իրավունքներ բաժինը, որտեղ և անդրադարձ էր կատարվում կանանց իրավունքներին։ Դրանից բացի, ես չեմ ընդունում, որ կանանց դասում են խոցելի խմբերի շարքում, դա օրինակ, անթույլատրելի է։ Ես համաձայն եմ, որ պետք է լինի իրավահավասար վերաբերմունք թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց նկատմամբ»,- շեշտեց Ա. Թաթոյանը։
Նա վստահեցրեց, որ ՄԻՊ-ը բողոքներ է ստանում նաև ընտանիքում բռնության ենթարկվող տղամարդկանցից. «Ճիշտ է տոկոսային հարաբերությամբ ավելի քիչ է այդ երևույթը հանդիպում, բայց կա։ Եվ մեկ բան ասեմ՝ կարևոր է, որ մենք այդ կարծրատիպերի կոտրելու ուղղությամբ աշխատանքներ տանենք։ Այո, կնոջ և տղամարդու նկատմամբ պետք է լինի իրավահավասար վերաբերմունք»։
Ս. Հովսեփայնն էլ, արձագանքելով ասաց, որ կարծեք թե կարծրանում է Շիրակի մարզում հնչած «կնիկ մարդ» հասկացությունը. «Կարծում եմ, որ շատ կարևոր է՝ հենց Ձեր կողմից տարածվի մարդու իրավունքները բոլորի վրա, և չառանձնացվի սեռը, որ բոլոր՝ պաշտպանության կարիք ունեցող մարդիկ, անկախ սեռից, լինեն պաշտպանված»։
Այնուամենայնիվ, Ա. Թաթոյանը վստահեցրեց՝ հարցեր կան, երբ պետք է շեշտել, որ դրանք կանանց են վերաբերում, օրինակ՝ հղի կամ մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, կամ բժշկական ծառայությունների հետ կապված իրավունքը.
«Իսկ ընդհանուր առմամբ, ես Ձեզ հետ համաձայն եմ»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է նշանակում, որ ես պատճառին չեմ անդրադարձել. Թաթոյանը՝ Աբրահամյանին
- Արման Թաթոյան. Մարդու ընտանեկան ողբերգությունը օգտագործելով լայքեր հավաքելն անթույլատրելի է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան