Թուրքիայում հայկական եկեղեցու դուռը փորձել են վառել
Թուրքիայի քաղաքացներից մեկը մայիսի 8-ին փորձել էր վառել Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը։ Բայց դա նրան չի հաջողվել։ Այս մասին գրում է ermenihaber-ը:
Ստամբուլի ոստիկանությունը եկեղեցու տարածքի անվտանգության տեսախցիկների շնորհիվ հանցագործին հայտնաբերել ու բերման է ենթարկել։ Վերջինս իր խոստովանական ցուցմունքում որպես իր արարքի պատճառ նշել է հետևյալը. «Որովետև կորոնավիրուսը սրանք (հայեր-խմբ․) են բերել»։
Ստամբուլի նահանգապետարանը տեղեկացրել է, որ հանցագործը ձերբակալվել է, և նախաքննությունը շարունակվում է։
Դեպքի առթիվ հաղորդագրություն էր տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը։
«Անհայտ անձը եկեղեցու դուռը փորձել է վառել, ապա դիմել է փախուստի: Հիմնադրամի տնօրենների խորհուրդն անմիջապես ոստիկանություն է դիմել: Ստամբուլի փոխոստիկանապետը կապվել է պատրիարքարանի հետ, հայտնել է իր ափսոսանքը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և խոստացել, որ հանցագործն անպայման կձերբակալվի: Եկեղեցու աշխատակիցներին և դռանը ոչ մի վնաս չի հասցվել»,- ասված է պատրիարքարանի հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի