Ըստ Արման Թաթոյանի, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը պետք է ավելի զուսպ լինի
«Ճիշը չէ, որ մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնա Վարչապետի ելույթին, քանի որ այն քաղաքական բնույթի է»,- ԱԺ ճեպազրույցների սրահում հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ մի շարք իրավապաշտպաններ հայտարարել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում արդարացրել է մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունենցած բռնության դեպքը:
Արման Թաթոյանը նշեց, որ դեպքի վերաբերյալ իր հայտարարության մեջ ասել է, որ կանոներ կան, որոնք պետք է պահպանվեն Խորհրդարանում և այլ հասարակական վայրերում:
«Դրանք հիմնված են միջազգային սկզբունքների վրա, վերաբերում են բոլորին, բայց հատկապես հասարակության վստահություն ստացած քաղաքական մեծամասնության և նրա ներկայացուցչի համար»,- հայտարարեց մարդու իրավունքների պաշտպանը:
Վերջինս կոչ արեց չօգտագործել արտահայտություններ, որոնք վերաբերում են դիմացինին, որովհետև վիրավորանքը ծնում է պատասխան վիրավորանք, լարվածությունն աճում է և կարող է բերել նաև բռնության: Օմբուդսմենը հիշեց այն դեպքը, երբ համաճարակի բռնկման առաջին օրերին մի օգտատեր ծաղրով տեսանյութ էր պատրաստել կնոջ վերաբերյալ, հետագայում այդ կնոջ բարեկամները հաշվեհարդար էին տեսել նրա հետ:
Արման Թաթոյանը հայտարարեց, որ սոցցանցերում արձանագրել են սպառնալիքներ և վիրավորանքներ.«Սոցիալական ցանցերի վերլուծությունը ցույց է տալիս, որ կարծես օգտատերերը երկու խմբի են բաժանվել և միմյանց հայհոյում են: Ագրեսիան տարածվում է կեղծ օգտատերերից»:
Լրագրողը տեղեկացրեց, որ կածիք կա, որ նման լարված մթնոլորտը՝ վարչապետի սպառնալիքներ պարունակող ելույթների հետևանք է:
Կրկին չցանկանելով մեկնաբանել վարչապետի խոսքերը՝ մարդու իրավունքների պաշտպանը նկատեց, որ որքան բարձրանում է անհատի կարգավիճակն, այնքան մեծանում է պատասխանատվության բեռը:
«Բոլորին է իմ կոչը վերաբերում, և իրեն չի հետաքրքրում, թե ինչ կարգավիճակում է այդ մարդը և ինչ իրավիճակում է արել այդ արտահայտությունը: եթե արտահայտվել է վիրավորանք, այն անթուլատրելի է, անկախ նրանից, թե որտեղից է գալիս»,- հայտարարեց Արման Թաթոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան