24 ժամվա ընթացքում Բելառուսում հաստատվել է COVID-19-ի 933 դեպք, 4 մահ
Մայիսի 11-ի դրությամբ Բելառուսում կորոնավիրուսը հայտնաբերվել է 23 906 մարդու մոտ, որից 6531-ը վերականգնվել է և դուրս գրվել բժշկական հաստատություններից: Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը։
Նախորդ մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 933-ով և գրանցվել է 4 մահ։
Երկրում համաճարակի ողջ ժամանակահատվածում COVID-19-ից մահացել է 135 մարդ:
Ըստ նախարարության, Բելառուսում կատարված կորոնավիրուսի թեստերի ընդհանուր թիվը կազմում է 274.060։ Նախորդ օրվա ընթացքում իրականացվել է 10,517 թեստ:
Նշենք նաև, որ Բելառուսը հրաժարվեց կորոնավիրուսի պատճառով չեղարկել Մայիսի 9-ի տոնական շքերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները