Բժիշկ-սեքսոլոգ. Ես ԿՀԱՆԵՄ իմ երեխային դպրոցից
Բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանին բարկացրել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի ընդունում Ազգային Ժողովի կողմից։
Ֆեյսբուքյան իր էջում նա սպառնացել է դպրոցից հանել իր երեխային.
«Եթե ինչ-որ մեկը մանկահասակ իմ երեխային դպրոցում «սովորեցնի», որ մարդն ունի սեռական կողմնորոշում, գենդեր եւ գենդերային ինքնություն, որ գոյություն ունեն սեռական բռնարարներ, սեռազգայական հպումներ, որ հղիությունը կարող է լինել անցանկալի ու կան դրանից ազատման «ապահով» եղանակներ ու էլի մի շարք նման էշություններ, ես ԿՀԱՆԵՄ իմ երեխային դպրոցից ու այլևս նրան այդ դպրոց չեմ տանի, որևէ դպրոց չեմ տանի, եթե դա պարտադիր լինի բոլոր դպրոցների համար։
Եթե դրա համար ինձ պիտի դատեն, զրկեն ծնողական իրավունքից, ազատազրկեն, ապա պատրաստ եմ դրան։ Կգնամ ու բանտում կապրեմ։
Հ.Գ. Ինձ ճանաչողները գիտեն, որ կանեմ, ինչ ասել եմ»։
Հարակից հրապարակումներ`
- Երեխաներին «սեռական բռնությունից պաշտպանելու» մասին կոնվենցիան ԱԺ-ում ընդունվեց
- «Կամք»-ը ԱԺ-ից պահանջում է օրակարգից հանել Լանզարոտի կոնվենցիան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան