Վրաստանի վարչապետ. Ինչպես երևում է, մենք ստիպված ենք որոշ ժամանակ ապրել այս վարակի հետ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ որոշ ժամանակ ստիպված կլինենք ապրել կորոնավիրուսի հետ և քաղաքացիները պետք է անցնեն ադապտացիա:
Միևնույն ժամանակ, ինչպես գրում է վրացական Առաջին ալիքը, Գիորգի Գախարիան ընդգծել է էկոնոմիկայի բացման կարևորությունը:
«Ինչպես երևում է, մենք ստիպված ենք որոշ ժամանակ ապրել այս վարակի հետ, պետք է սովորենք, ընտելանանք, հաղթահարենք, կյանքը չպետք է կանգ առնի, էկոնոմիկան պետք է բացվի:
Բոլորս պետք է սովորենք պաշտպանել անվտանգության այն տարրական նորմերը, որոնք հնարավորություն կտան, որ երկիրը որոշակի կերպով զարգանա, առաջին հերթին, տնտեսապես, պահպանենք աշխատատեղերը և ընդունենք հյուրեր, զարգացնենք զբոսաշրջությունը: Իհարկե, հեշտ չի լինի, որպեսզի ընտելանանք այս սոցիալական հեռավորությանը, բժշկական դիմակներին, սակայն ստիպված ենք: Սա միակ հնարավորությունն է, որի պայմաններում կարող ենք Վրաստանը դարձնել առաջին երկիրը, որը կսկսի զբոսաշրջության բացումը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան Բաթումիում՝ հյուրանոցների և տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան