Իրանում նախատեսում են դպրոցները վերաբացել մայիսի 16-ից
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին հայտնել է, որ իշխանությունները պատրաստվում են դպրոցները բացել մայիսի 16-ից: Այս մասին գրում է regionmonitor.com-ը։
«Մենք որոշում ենք կայացրել դպրոցները մայիսի 16-ից բացելու մասին: Ամեն դեպքում աշակերտների այցելությունը պարտադիր չի լինելու»,- նշել է նա:
Իրանում փետրվարի 19-ից սկսած, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին կորոնավիրուսի առկայության մասին, գրանցվել է ավելի քան 109 286 վարակվածության դեպք, որից 6685-ը մահվան ելքով:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում