Իրանցի զինվորները սխալմամբ խորտակել են իրենց սեփական նավը
Իրանի ռազմածովային ուժերը կիրակի օրը զորավարժությունների ընթացքում արձակված կրակը սխալմամբ հարվածել է սեփական ռազմանավին, որի արդյունքում նավը խորտակվել է, տասնյակ նավաստիներ սպանվել են։ Այս մասին, ինչպես գրում է BBC-ն, հայտնում են ոչ պաշտոնական հաղորդագրությունները:
Տեղի լրագրողները հայտնում են, որ ֆրեգատ ռազմանավը փորձարկում էր նոր հրթիռը, որն էլ հարվածել է Կոնորակ լոգիստիկ նավին։
Իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը հայտնում է, որ «նավատորմի» զորավարժության արդյունքում մեկ նավ է խորտակվել և մեկ նավաստի սպանվել է, մի քանիսն էլ վիրավորվել են:
Jerusalem Post-ն էլ գրում է, որ նավի վրա եղել է անձնակազմի 40 անդամներ։