Մարինա Էզուգբաիա. Արդեն մեկ շաբաթից ավելի է Վրաստանում վարակի դեպքերի ավելացումը չի գերազանցում միանիշ թվերը
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի խոսքով, այսօրվա դրությամբ, երբ երկիրը իրականում գտնվում է վարակի տարածման գագաթնակետային ժամանակաշրջանում, գոյություն ունեցող տվյալները հուսադրող են:
«Եթե մենք նայենք տվյալներին, ապա գրեթե մեկ շաբաթ է, վարակի դեպքերի ավելացումը չի գերազանցում միանիշ թվերը: Եթե այսպես շարունակվի, իսկ դուք գիտեք, որ գտնվում ենք գագաթնակետային ժամանակաշրջանում, ապա կարող ենք ասել, որ գագաթնակետը հաղթահարվել է: Նախապես դրա մասին խոսելն անհնար է, սակայն հույս ունենք, որ կարող ենք ունենալ հենց այդ սցենարը», –1tv.ge-ի հաղորդմամբ, ասել է Էզուգբաիան:
Ըստ նրա, չնայած սահմանափակումների մեղմացմանը, բնակչությունը պետք է պատասխանատվությամբ մոտենա ստեղծված իրավիճակին:
«Բնակչությանը պետք է պատասխանատվությամբ մոտենա այս իրավիճակին, ինչպես նախկինում, և արդյունքները պետք է լինեն ավելի լավ: Ճիշտ է սահմանափակումները մեղմացվում են, սակայն բնակչությունը պետք է շարունակի օգտագործել սահմանափակումների ընթացքում առկա պաշտպանական միջոցները, և մենք չպետք է շատ փոխենք մեր ապրելակերպը, մենք պետք է շարունակենք ապրել արգելքների նորմերով»,- ասել է Մարինա Էզուգբաիան:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, ապաքինվել է 8 մարդ
- Վրաստանը մտավախություն ունի, որ Սաակաշվիլին կմիջամտի Թբիլիսիի գործերին
- Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության ընդամենը 626 դեպք կա
- Վրաստանում կորոնավիրուսից մահացել է տասներորդ պացիենտը
- Գախարիա. Հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում