Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 11 656 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է 11 656 կորոնավիրուսի դեպք։ Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Նոր հիվանդների մեծ մասը գրանցվել է Մոսկվայում`6169, Մոսկվայի մարզում` 1079, Սանկտ Պետերբուրգում`307։
Նշվում է, որ 5417 մարդ չունի COVID-19-ի կլինիկական դրսևորումներ: 94 հիվանդ մահացել է:
Այսպիսով, Ռուսաստանի 85 շրջաններում ընդհանուր գրանցվել է 221 344 դեպք, որից բուժվել է ավելի քան 39 հազար, 2009-ը՝ մահացել է:
Այս թվերով Ռուսաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում բարձրացել է երրորդ տեղ՝ առաջ անցնելով Իտալիային ու Բրիտանիային ու հետ մնալով ԱՄՆ-ից ու Իսպանիայից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան