Սինգապուրի գիտնականները չեղարկել են իրենց կանխատեսումները, որ վարակը Հայաստանում օգոստոսին 100 տոկոսով կվերանա
Սինգապուրի տեխնոլոգիայի և դիզայնի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ տարբեր երկրներում COVID-19 համաճարակի ավարտի իրենց կանխատեսումներն այլևս ուժի մեջ չեն: Դա կապված է աշխարհում արագ փոփոխվող միջավայրի հետ: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հաղորդել է համալսարանի կայքը։
Նշվում է, որ բոլոր գրաֆիկները ջնջվել են ուսումնական հաստատության կայքից: Գիտնականներն առաջարկել են ուսումնասիրել հետազոտական այլ կենտրոնների մոդելները:
Ինչպես հայտնի է դարձել, փորձագետներն ուսումնասիրել են 131 երկրների տվյալներն ու գնահատել դրանք։ Կանխատեսման համար նրանք օգտագործել են, մասնավորապես, վարակի տարածման մաթեմատիկական SIR-մոդելը։
Ըստ այդ կանխատեսման, Հայաստանում վարակը պետք է մինչև օգոստոսի 19-ը 100 տոկոս վերանար։