Ֆրանսիան չեղարկել է կարանտինը
Այսօրվանից Ֆրանսիան չեղարկել է կարանտինը. քաղաքացիները կարող են դուրս գալ փողոց ցանկացած առիթով առանց որևէ թույլտվության։ Այս մասին գրում է Եվրանյուզը։
Առայժմ խոսք չկա տեղաշարժման լիակատար ազատության մասին. միայն տվյալ վարչական շրջանում կամ տնից ոչ ավելի, քան հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա։ Բայց դրանք արդեն շատ ավելի հեշտ պայմաններ են, քան այն պայմանները, որոնցում ապրել է երկիրը վերջին երկու ամիսների ընթացքում։
Միաժամանակ իշխանություններն ընդգծում են, որ անցյալ կյանքին լիարժեք վերադառնալ գոնե առայժմ չի լինի։ Հասարակական տրանսպորտում դիմակների կրումը պարտադիր է։ Մարդիկ առանց դիմակի չեն կարող մտնել խանութ։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզյան Օրլի օդանավակայանը հնարավոր է բացվի հունիսի 26-ին
- Ֆրանսիայում բացվում են դպրոցներն ու մանկապարտեզներ
- Ֆրանսիայում մեկ օրում գրանցվել է ռեկորդային ցածր մահեր Covid-19-ից
- Իտալիայում և Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացության ալիքն անկում է ապրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան