Տնտեսություն 18:41 11/05/2020 Հայաստան

Մեկնարկում է «Անկաշկանդ ուսուցում» ծրագիրը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առցանց հարթակում մեկնարկում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հանրամատչելի կրթական ծրագիր, որը կոչվելու է «Edutainment»՝ «Անկաշկանդ ուսուցում»: Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ծրագրի նպատակն է հանրության շրջանում զարգացնել իմացությունը բարձր տեխնոլոգիաների, դրանց կիրառելիության նկատմամբ, բարձրացնել հետաքրքրությունը տեխնոլոգիական ոլորտի մասնագիտությունների  և ուղղությունների նկատմամբ, մանրամասնել, թե ինչ նեղ մասնագիտացումներ կան, ինչպիսի պահանջարկ են վայելում, ինչ գիտելիքներ և հմտություններ է հարկավոր ունենալ և ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել նպատակներին հասնելու համար:

Նախագծի շրջանակներում կներկայացվեն բազմաբնույթ թեմաներ բարձր տեխնոլոգիական ամենատարբեր ուղղությունների և մասնագիտությունների վերաբերյալ՝ առցանց փորձնակ լինելու (Internship) հնարավորություններից, ինչպես դառնալ QA  մասնագետ, մուտք գործել UI/UX-ի աշխարհ, AR/VR տեխնոլոգիաները ներկայացնելուց մինչև թվային մտածողություն, ինժեներական և ծրագրային ապահովում:

Իսկ այդ ամենը կմատուցեն ոլորտի ամենաճանաչված ու հաջողված ընկերությունների ղեկավարներն ու նրանց աշխատակիցները, տեխնոլոգիական ոլորտում ներգրավված գործող փորձագետներ (էքսպերտներ): Իրենց գիտելիքներով, հաջողության բանաձևով կկիսվեն այնպիսի անվանի և հաջողված ընկերությունների մասնագետներ, ինչպիսիք են «Earlyone»-ը, «PicsArt»-ը, «Chessify»-ը, «RenderForest»-ը, «Volterman»-ը, այլ առաջատար ընկերություններ:

Հնարավորինս պարզ և մատչելի կերպով ներկայացնելու համար որպես ձևաչափ ընտրվել են տեղեկատվական բնույթի դասախոսությունները, որոնք ուղիղ կհեռարձակվեն ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջով՝ HTI Armenia: Ուղիղ եթերի վերջում փորձագետները կպատասխանեն նաև մեկնաբանություններում գրանցված հարցերին: Ընդհանուր տևողությունը նախատեսված է շուրջ 40 րոպե, իսկ հետագայում տեսանյութը կտեղադրվի նաև նախարարության յութուբյան ալիքում:

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր Կորոնավիրուսի (#COVID19) տարածման հետևանքով հազարավոր մարդիկ նոր մասնագիտացում ստանալու կարիք ունեն, ինչպես նաև առկա է հնարավորություն մուտք գործելու բարձր տեխնոլոգիական ոլորտ, որն առավել պահանջված է այս օրերին և ճկուն է:

Edutainment-ը առավել նեղ մասնագիտական գիտելիքների հնարավորություն է ընձեռում դիտորդներին և թիրախային խմբում են դպրոցահասակից մեծահասակ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պատկերացում կազմել բարձր տեխնոլոգիական ոլորտի բազմաթիվ ուղղությունների մասին և հետագայում առավել  խորքային գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել:

Առաջին հանդիպումը նախատեսված է մայիսի 12-ին, ժամը՝ 19:00 Early One ընկերության հիմնադիր Գևորգ Սաֆարյանի հետ, ով կխոսի «Ներկա և ապագա պահանջված մասնագիություններ» թեմայով: Բաց չթողնելու համար՝ HTI Armenia էջում բացված է նաև միջոցառում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}