Կենսաբանը բացատրել է՝ ինչու են երբեմն կորոնավիրուսային թեստերի արդյունքները սխալ լինում
Կորոնավիրուսի թեստերը հիվանդության բոլոր փուլերում կարող են բացասական արդյունք ցույց տալ, գրում է «Գազետա.ռու»-ն՝ մեջբերելով ամերիկացի կենսաբան Անչի Բարանովայի խոքերը։
Ըստ կենսաբանի, թեստերի ոչ ճիշտ արդյունքի պատճառն այն է, որ լինում են դեպքեր, երբ դրանք անցկացնելու պահին մարմինը դեռևս չի արտադրած չի լինում վարակի դեմ հակամարմիններ։ Այս պարագայում թեստի արդյունքները բացասական են լինում։
«Մարդկանց մոտ 40% -ը վիրուսով վարակվում է ասիմպտոմատիկ հիվանդներից: Առաջին՝ ասիմպտոմատիկ փուլի ավարտից հետո սկսվում է մի փուլ, երբ ախտանշանները նկատելի են: Այնուամենայնիվ, որոշ մարդկանց դեպքում հիվանդությունը մնում է ասիմպտոմատիկ փուլում», - ասել է Բարանովան:
Ըստ նրա, այս փուլում օրգանիզմում կարող է կորոնավիրուսի դեմ հակամարմիններ չարտադրվեն.
«Հիվանդության վաղ փուլից հետո է միայն մարմինը արտադրում է համապատասխան սպիտակուցներ և հաղթում է վիրուսին, թեև ներքին օրգանների բորբոքումները կարող են դեռ պահպանվել»։
Նա հավելել է, որ հիվանդության վերջին փուլում «վիրուսը բազմանում է բավականին ցածր տեմպով», և կարող է նաև չբացահայտվել: Այս պահին վերականգնման հիմնական գործոնը «մարմնի դիմադրությունն» է:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի դեմ պայքարող Սպիտակ տան առաջնագծի անդամները ինքնամեկուսացման մեջ են
- Համաճարակաբան. Կորոնավիրուսի ամենավտանգավոր հատկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան