Սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը վերսկսել է մարզումները
Սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տևական պարապուրդից հետո վերսկսել է մարզումները։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում պարապում են նաև խոստումնալից պատանիներն ու երիտասարդները։
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը զրույցում նշել է, որ պահպանում են հիգիենիկ կանոնները։ Ըստ նրա, կարանտինի պատճառով շատ են տուժել, հիմա ուրախ են, որ կրկին մարզադահլիճ են մտել։
Գլխավոր մարզիչը նաև ընդգծել է, որ գոհ է մարզիկներից։
«Նրանք որոշակի աշխատանք կատարել են տանը և աստիճանաբար վերագտնում են իրենց ունակություններն ու հնարավորությունները։ Տղաները մարզիչների խորհրդով դեռևս չեն կատարում բարդ տարրեր և վարժություններ։
Մարմնամարզությունը դժվարին, կոորդինացիոն մարզաձև է և մարզավիճակ ձեռք բերելու համար ժամանակ է հարկավոր։ Պետք է նախ զգալ գործիքները, ապա՝ անցնել կապակցությունների կատարմանը։
Այնուամենայնիվ թիմում խուճապ չկա։ Ավելին, աստիճանաբար վերականգնվում են մարմնամարզիկների ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակները։ Օրական 3 – 3, 5 ժամանոց պարապմունքներն ընթանում են ծրագրով, հեռանկարում նկատի ունենալով նախատեսված մրցաշարերը։ Ամռանը ուսումնամարզական հավաք կանցկացնենք Թբիլիսիում։ Հաստատվել է Բաթումի միջազգային մրցաշարը։ Աշնանը նշանակված են աշխարհի գավաթի խաղարկության մրցումները։ Այդուհանդերձ շատ բան կապված է իրավիճակի կայունացման հետ»,- նշել է մարզիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները