Երեխաներին «սեռական բռնությունից պաշտպանելու» մասին կոնվենցիան ԱԺ-ում ընդունվեց
Խորհրդարանը սկսել է աշխատանքները։ Նիստի մեկնարկին նախ քվեարկության դրվեցին ուրբաթ օրը քննարկված օրենքի նախագծերը։
Այսպես, խորհրդարանն ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Կողմ էր 79 և դեմ՝ 12 պատգամավոր։
Վարման կարգով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ նպատակ չունենալով որևէ մեկին որևէ բանի մեջ մեղադրելու, իրենք վերահաստատում են մտավախությունը, որ կոնվենցիան պարունակում է դրույթներ, որոնք ողջամտորեն սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը.
«Հենց նոր՝ ԱԺ մուտք գործելուց առաջ, Դեմիրճյան փողոցի մուտքի առջև քաղաքացիական ակցիա էր, երեկ էլ ստացել եմ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից բազմաթիվ ահազանգեր, և բոլորը դեմ են արտահայտվում այս կոնվենցիային։ Մենք մնում ենք այն դիրքորոշմանը, որ կոնվենցիան չի բխում ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության շահերից»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ վարման կարգով ասաց, որ հանձնաժողովի նիստում բոլոր խմբակցությունները կողմ են քվեարկել կոնվենցիայի ընդունմանը. «Այն բխում է երեխաների շահերից և մանկապղծության դեմ կոնվենցիա է»։
Կառավարության կողմից ներկայացված «Տեսա-լսողական կատարումների մասին Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը» 84 կողմ ձայներով ընդունվեց։
Գործադիրի կողմից ներկայացված մեկ այլ՝ «1994 թվականի սեպտեմբերի 9-ի եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից արդյունաբերական նմուշների պահպանության մասին արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ևս ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունվեց։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև կառավարության կողմից ներկայացված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ էր քվեարկել 91 պատգամավոր:
Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ էր քվեարկել 92 պատգամավոր:
Օրենսդիրն ընդունեց նաև կառավարության կողմից ներկայացված «ՀՀ-ի և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը։ Կողմ էր քվեարկել 93 պատգամավոր:
Լանզարոտեի կոնվենցիայի ընդունման հետ կապված, որը գնահատվում է հանրության կողմից որպես դպրոցներում սեռական դասընթացներ մտցնելու և մանկապղծության ռիսկեր պարունակող կոնվենցիա (քանի որ երեխային բռնությունից պաշտպանող օրենք ՀՀ-ն ունի), Վահագն Չախալյանը գրել է. «ԱՅՍ պատգամավորները կողմ են քվեարկել մեր երեխաների ապագան կործանող ազգադավ կոոնվենցիային
Մկրտչյան Արեն Միքայելի
Փաշինյան Սիփան Արտակի
Պողոսյան Քրիստինե Ատոմի
Միխայլով Արսեն Պետրովիչ
Բադալյան Լուսինե Խաչիկի
Սարուխանյան Կարեն Հակոբի
Խաչատրյան Արմեն Էդմոնդի
Պապոյան Գեւորգ Հարությունի
Պետրոսյան Արտաշես Պետրոսի
Հակոբյան Հրաչյա Վաչիկի
Գրիգորյան Հռիփսիմե Աշոտի
Բոշյան Արման Արամի
Դավոյան Արփինե Հրահատի
Համբարձումյան Կարեն Հովհաննեսի
Մեխակյան Արգիշտի Մեխակի
Սարգսյան Հայկ Զարեհի
Հակոբյան Երջանիկ Մանվելի
Զեյնալյան Նարեկ Արտավազդի
Տիգրանյան Հերիքնազ Սարգսի
Գեւորգյան Հայկ Հերբերտի
Վարդանյան Ծովինար Գեւորգի
Թունյան Բաբկեն Էդիկի
Մանուկյւան Արտակ Չուբարի
Աղազարյան Հովիկ Հովսեփի
Սողոմոնյան Եղիշե Հենրիկի
Դանիելյան Համազասպ Գրիգորի
Ատոմյան Սերգեյ Սամվելի
Դավթյան Արթուր Ռազմիկի
Մկրտչյան Կորյուն Լևոնի
Բաքոյան Ռուստամ Զուրբայի
Աբրահամյան Գայանե Ասքանազի
Ղազարյան Սոնա Արայի
Ենգիբարյան Վիկտոր Լեւոնի
Գրիգորյան Սուրեն Սամվելի
Ջուլհակյան Արուսյակ Թովմասի
Գաբրիելյան Սիսակ Արմենի
Հովհաննիսյան Արթուր Ղարիբի
Կարապետյան Մարիա Էդվարդի
Խանդանյան Սարգիս Հայկի
Բեղլոյան Անուշ Էդվարդի
Եղոյան Արման Աշոտի
Թորոսյան Շիրակ Արտեմի
Գևորգյան Գոռ Գևորգի
Վարդանյան Վլադիմիր Դավիթի
Բաղդասարյւան Նիկոլայ Յուրիի
Կարապետյան Աննա Սամվելի
Հասանով Կնյազ Համիդի
Ավետիսյան Սոս Վահեի
Հայրապետյան Տաթևիկ Արմենի
Զոլյան Միքայել Սուրենի
Կոնջորյան Հայկ Արսենի
Հովակիմյան Վահագն Միսակի
Մանուկյան Արթուր Իշխանի
Ստեփանյան Լիլիթ Սասունի
Ջուլֆալակյան Արսեն Լեւոնի
Թեւոսյան Վահագն Գոռի
Ռուբինյան Ռուբեն Կարապետի
Իգիթյան Հովհաննես Հենզիկի
Մակունց Լիլիթ Կամոյի
Սիմիդյան Հակոբ Կարապետի
Հայրապետյան Մխիթար Իոսիֆի
Հովհաննիսյան Հովհաննես Վահագնի
Քոչարյան Անդրանիկ Գրիգորի
Կարապետյան Վարազդատ Ազատի
Ասատրյան Մաթեւոս Գոռի
Գասպարյան Տաթեւիկ Մաթեւոսի
Թևոնյան Սեդրակ Ռազմիկի
Ղալումյան Վահե Վոլոդյայի
Բաբաջանյան Արման Շամիրի
Փամբուխչյան Արմեն Սոկրատի
Ավետիսյան Ալեքսանդր Մելսիկի
Խաչատրյան Արամ Մայիսի
Հակոբյան Վաղարշակ Սոսի
Մկրտչյան Նարեկ Արշակի
Սանդիկով Ալեքսեյ Իվանի
Հովհաննիսյան Վահե Սահակի
Սիմոնյան Ալեն Ռոբերտի (Ազգային ժողովի նախագահի տեղակալ)
Միրզոյան Արարատ Սամվելի (Ազգային ժողովի նախագահ)
Նազարյան Լենա Ռաֆայելի (Ազգային ժողովի նախագահի տեղակալ)»։
Հարակից հրապարակումներ`
- «Կամք»-ը ԱԺ-ից պահանջում է օրակարգից հանել Լանզարոտի կոնվենցիան
- Մանկապիղծների նկատմամբ պետք է գնալ քիմիական ստերջացման ճանապարհով. Զոհրաբյան
- Խորհրդարանը քննարկում է երեխային սեռական բռնությունից պաշտպանելու մասին կոնվենցիան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին