ԱՄՆ-ի Կոնգրեսի կոշտ քննադատությունը Ադրբեջանի իշխանությունների հասցեին
Ադրբեջանն օգտագործում է կորոնավիրուսի վարակը որպես պատրվակ երկրում քաղաքական ճնշումներ իրականացնելու և խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով, երկուշաբթի հայտարարել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով Հելսինկյան հանձնաժողովի համանախագահներ կոնգրեսական Ալսի Հասթինգսը և սենատոր Ռոջեր Ուիքերը:Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Այս համավարակի ընթացքում առողջապահությանն ուղղված միջոցները որևէ կերպ չեն արդարացնում քաղաքական բռնաճնշումները: Մենք անհանգստացած ենք զեկույցներով, որոնք վկայում են, որ Ադրբեջանի կառավարությունն ավելի է սահմանափակում սեփական քաղաքացիների ազատ արտահայտման, ազատ մամուլից օգտվելու և տեղեկատվության իրավունքը՝ իրականացնելով ձերբակալություններ, տուգանքներ, բռնություններ և, հնարավոր է, խոշտանգումներ:
Երկրի իշխանությունները պետք է դադարեցնեն, այս գլոբալ ճգնաժամի պատրվակով սահմանափակել Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության անդամների և այլ գործիչների և թղթակիցների ազատ խոսքի իրավունքը»:
ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովի հայտարարության մեջ նշված է՝ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի իշխանություններն ազատազրկել, հարցաքննել և տուգանել են, իսկ մեկ դեպքում հնարավոր է խոշտանգումների ենթարկել ընդդիմադիր գործիչների և լրագրողների:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին