Արմեն Մուրադյան. Բժշկական պրակտիկայում բուժծառայությունների հիմնական մասը մատուցում է բացառապես բուժքույրական անձնակազմը
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել. «Սիրելի բուժքույրեր, շնորհավորում եմ և շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, եղեք առողջ և երջանիկ:
Բուժքույրական գործն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է առողջապահական համակարգում, փաստ է՝ բուժքույրը ոչ միայն բժշկի օգնականն է, այլև ինքնուրույն մասնագիտություն, որը կոչված է իրականացնել նաև մարդասիրական առաքելություն:
Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ին նշում են բուժքույրերի միջազգային օրը: Այսօր ևս մեկ առիթ է շնորհավորել և շնորհակալական խոսքեր ուղղել ամենամարդասիրական մասնագիտություններից մեկի ներկայացուցիչներին` բուժքույրերին: Հատկապես այս օրերին անհնար է պատկերացնել համավարակի դեմ պայքարն առանց բուժքույրերի հոգատար ու նվիրված աշխատանքի։ Ձեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ ապաքինվում են տասնյակ պացիենտներ, ձեր ժպիտները հույս են ներշնչում հիվանդության դեմ պայքարում։ Եղեք առող, գնահատված և սիրված։
Ի դեպ, բուժքույրերը ներկայում առողջապահական ոլորտի ամենամեծաթիվ աշխատակիցներն են և բժշկական պրակտիկայում բուժծառայությունների հիմնական մասը մատուցում է բացառապես բուժքույրական անձնակազմը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում