«Իրատես». Իմքայլոներից ովքե՞ր չունեն Ֆեյսբուքյան հայտնի «պտիչկա»
«Իրատես» թերթը գրում է.
«Իմքայլականները, մի կողմ թողած Արցախի, երկրի բոլոր հոգսերը, հայտնվել են նոր մրցավազքի մեջ: Պարզվում է` Ֆեյսբուքն ուրույն «վիզա» է դնում այն օգտատերերի էջերում, որոնք բավականին հայտնի են, և արձանագրում է, որ սույն օգտատերը հայտնի դեմք է:
Ֆեյսբուքյան նման «պտիչկա» ունեն Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը, ասում են` անգամ Արմանը Եղոյան։ Իմքայլոներից նրանք, ովքեր չունեն այս «պտիչկան», խիստ «դառնացած»-հետաքրքրված են, որ անպայման ունենան ու ամեն ինչ անում են, դիմում են ՖԲ ադմինիստրացիային, խնդրում, որ իրենց «հայտնիացնեն»։
Պայմաններից մեկը շատ հետևորդներ ունենալն է, քայլողներին այդ հարցում օգնում է հայտնի ՊՈԱԿ-ը, որը յուր ֆեյքերին, ընդդիմության դեմ որպես «մատյան գունդ» օգտագործելուց զատ, որպես «հարբած փղեր» նետում է նաև հայտնիության տառապանք քաշող քայլականների էջեր, որպեսզի ՖԲ-ն վիզա տա, քայլողները դառնան «դարի մարդիկ»:
Ու սա դեռ բոլորը չէ. այս «գերագույն գործընթացի» մեջ ներառված են նաև արտգործնախարարության որոշ օղակներ, որոնք պետության անունից գրում են ՖԲ-ին, տեղեկացնում, որ սույն քայլոն «լա՜վ տղա ա, իրեն ասեն` հա՜»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում