Կուրտ Քոբեյնի կիթառը վաճառքի է հանվել ԱՄՆ-ում 1 միլիոն դոլարով
«Nirvana» խմբի կիթառահար Կուրտ Քոբեյնի կիթառը, որով նա նվագել է խմբի ամենահայտնի համերգներից մեկում, աճուրդի է հանվել Միացյալ Նահանգներում։ Այս մասին, ինչպես գրել է Gazeta-ն, ասվում է «Julien's Auctions» աճուրդի տան կայքում:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 1 միլիոն դոլար:
Խոսքը գնում է էլեկտրաակուստիկ Martin D-18E կիթառի մասին, որի վրա Կուրտ Քոբեյնը նվագել է 1993-ի նոյեմբերի 18-ին Նյու Յորքում՝ «Nirvana MTV Unplugged» համերգի ժամանակ՝ նրա մահից մոտ հինգ ամիս առաջ:
Նշվում է, որ բնօրինակ գործը կցվում է կիթառին:
Աճուրդը կանցկացվի 2020 թվականի հունիսի 19-ին և 20-ին Բևեռլի Հիլզում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա