Հայաստանից 80 ուղևոր տարհանման չվերթով տեղափոխվել է Ուկրաինա
Մայիսի 10-ին Հայաստանից տարհանման թռիչք է իրականացվել Ուկրաինա, տեղափոխվել է 80 ուղևոր։ Այս մասին հայտնում է AnalitikaUA.net կայքը։
ՀՀ-ում Ուկրանիայի դեսպանությունը հստակեցրել է, որ Հայաստանից Կիև չվերթով ըեղափոխվել է 80 ուղևոր, որից 51-ը Ուկրաինայի քաղաքացիներ են։
Ըստ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության, սահմանապահները ջերմաչափել են ուղևորներին և հարցումներ արել ուղևորների առողջական վիճակի վերաբերյալ: Ժամանածների մեջ ջերմություն ունեցողներ և ինքնազգացողությունից բողոքողներ չեն եղել։ Ուղևորներն ինքնամեկուսացել են։
Աղբյուրը նշում է, որ սա Երևանից երրորդ հատուկ չվերթն է եղել։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրում Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսի 515 նոր դեպք
- Այսօր կայանալու է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը
- Կկազմակերպվի Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչք