Մարալիկի հիվանդանոցի բուժանձնակազմը բողոքի ակցիա է անում
Շիրակի մարզի Մարալիկ բնակավայրի հիվանդանոցի բուժաշխատողները բողոքի ակցիա են անում։ Հիվանդանոցում կորոնավիրուսի հայտնաբերումից հետո նրանց հորդորել են ինքնամեկուսանալ, հիմա էլ նրանց ասել են, որ պետք է ստանան աշխատավարձ անաշխատունակության թերթիկի համաձայն, թեև իրենք հիվանդ չեն եղել։
Ընտանեկան բուժքույր Աննա Այվազյանն ասաց, որ իրենց բուժաշխատողներից 22-23 հոգի հիվանդացել են կորոնավիրուսով, որոնց մի մասը տեղափոխվել են հիվանդանոց, մի մասը մեկուսացվել են, մնացածին էլ ասել են՝ ինքնամեկոսանալ։
«Մենք ինքնամեկուսացել ենք, երկու անգամ թեստավորվել ենք, բացասական է եղել արդյունքը։ Հիմա եկել ենք աշխատանքի։ Հիմա ասում են, որ պետք է անաշխատունակության թերթիկով վճարվենք։ Ո՞վ է մեղավոր մեր կարգավիճակի համար, բուժաշխատողներ ենք՝ և հիվանդանա՞նք և ցածր աշխատավարձ ստանա՞նք՝ 80 տոկոս։ Մի քանի անգամ դիմել ենք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, մարզպետարանի առողջապահության վարչությունից ասել են՝ պետք է անպայման անաշխատունակության թերթիկ։ Գրավոր հրաման չկա։ Ինչ ասում են, ասում են բանավոր։ Եթե գրավոր հրաման կա, թող գրավոր մեզ ուղարկեն»,- ասաց նա։
Լաբորատորիայում աշխատող Արմինե Այվազյանը նշեց, որ զուգահեռաբար նաև աշխատում է Գյումրու կարմիր խաչում՝ ծերերի խնամքի կենտրոնում, երկրում արդեն համաճարակային իրավիճակ էր, բայց Մարալիկում բուժաշխատողները ոչ մի պաշտպանիչ միջոց չունեին, 100 հոգանոց կոլեկտիվ էր, մարդուն մի հատ ձեռնոց չէին տվել։
«Երբ նոր էր սկսվել համավարակը, մարդիկ խառնված էին, մի փոքր ջերմության դեպքում զանգում էին, օրական 20 կանչ էին սպասարկում շտապօգնության աշխատողներն առանց ձեռնոց, դիմակ ու արտահագուստ։ Եթե մենք չենք աշխատել, ոչինչ թող մեզ չվճարեն, բայց շտապօգնության աշխատողիներին պետք է վճարեն, պարգևավճար էլ տան»,- ասաց Ա. Այվազյանը։
Մարալիկի բուժաշխատողների խոսքով, իրենք արհամարհված են, իրենց ձայնը որևէ մեկը չի լսում։
Տնօրենի ժամանկավոր պաշտոնակատարին փոխարինող Վռամ Մելիքյանն ասաց, որ մարդն իր մեղքով չի մեկուսացել, պետք է աշխատավարձն ամբողջությամբ ստանա։ Նրա խոսքով, մարզպետարանից ասել են, որ կա պարետի որոշում, նախարարի որոշում, սակայն նախարարի որոշման համաձայն, անաշխատունակության թերթիկ են տալիս միայն նրանց, ովքեր ինֆեկցիոնում բուժում են ստացել, իսկ տանն ինքնամեկուսացածներին անաշխատունակության թերթիկ չի տրվում։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մուրադյան. Բժշկական պրակտիկայում բուժծառայությունների հիմնական մասը մատուցում է բացառապես բուժքույրական անձնակազմը
- Շնորհավոր՝ բուժքույրեր
- Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները հանված են
- Մարալիկում և Ձորակապում մուտքի ու ելքի սահմանափակումը երկարաձգվել է
- Մարալիկի և Ձորակապի մուտքն ու ելքը սահմանափակվել է
- Այսօր թեստավորվել են Մարալիկի առողջության կենտրոնի շուրջ 60 աշխատակիցներ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում