«Փաստինֆո». Հեծանիվով փորձել են «վրաերթի ենթարկել» «Իմ քայլի» պատգամավորին
ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է, որ հեծանիվով փորձել են իրեն «վրաերթի ենթարկել»։
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 11-ին, ժամը 17։00-ի սահմաններում, ինչի մասին պատգամավորը հայտնել է ոստիկանությանը։
Հարցին, թե արդյոք կարծում է, որ միտումնավոր է եղել՝ պատգամավորը պատասխանել է. «Դիմել եմ ոստիկանություն, ոստիկանությունն այդ հարցերի պատասխանները պետք է տա։ Հետաքննության շահերից ելնելով չեմ կարող հարցերի պատասխանել»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին