Շնորհավոր՝ բուժքույրեր
Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է։ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը շնորհավարում է բուժքույրերին կատարած մեծ աշխատանքի համար։
Panorama.am-ը նույնպես շնորհավորում է բուժքույրերին իրենց կատարած անմոռանալի, անգնահատելի աշխատանքի համար։ Նրանց աշխատանքը միշտ էլ կարևոր է եղել, առավել ևս հիմա՝ համավարակի պայմաններում։ Այսօր բուժքույրերն աշխարհի ամենապահանջված մարդիկ են, որոնց կարիքն ունեն ամենուր և ամեն ժամ։ Առողջություն բոլոր բուժաշխատողներին, որպեսզի մարդիկ էլ լինեն առողջ։
«Ի դեպ բուժքույրերը ներկայում առողջապահական ոլորտի ամենամեծաթիվ աշխատակիցներն են և բժշկական պրակտիկայում բուժծառայությունների հիմնական մասը մատուցում է բացառապես բուժքույրական անձնակազմը»,-հայտնում են «Նորքի» ինֆեկցիոնից։
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը ֆեյսբուքյան իր էջում նաև լուսանկար է հրապարակել՝ «Նորք» ԻԿՀ գլխավոր բուժքույր` Ռոզա Պոդոսյան, Ավագ բուժքույրեր` Հասմիկ Համբարյան, Արմինե Միրզոյան, Աննա Ստեփանյան, Նազանի Հարությունյան, Լուսինե Ջանոյան։
Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ը նշում են որպես Բուժքույրերի օր: Պատահական չէ, որ մասնագիտական տոնը նշում են հենց այս օրը: Մայիսի 12-ը հայտնի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրն է։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորել է Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ.
«Սիրելի բուժքույրեր, շատ կարևոր է Ձեր առաքելությունը՝ հատկապես այս օրերին` ծանր ու պատասխանատու աշխատանքում: Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը, իմացեք, որ գնահատված եք: Դժվար է պատկերացնել բժիշկների աշխատանքն առանց բուժքույրերի, քանի որ հենց դուք եք բուժման ողջ ընթացքում անմիջականորեն աշխատում պացիենտների հետ: Այս նվիրումն է փրկում կյանքեր։
Վստահ եղեք, որ Ձեր հոգատարությունն ու ժպիտն ավելի քան պահանջված են պացիենտների ապաքինման ողջ ընթացքում:
Եղեք ամուր և, թող այս բարդ ու դժվարին օրերին լավատեսությունն ու համբերատարությունը Ձեզ չլքեն։
Մաղթում եմ քաջառողջություն, խաղաղ երկինք, ընտանեկան ջերմություն և նորանոր հաջողություններ»։
Հարակից հրապարակումներ`
- Կոմբինիզոն հագած բժիշկներն աշխատում են գերդաժան պայմաններում
- «Արաբկիր» ԲԿ-ն, որպես COVID-սպասարկող բուժհաստատություն, չունի բուժաշխատողների վարակման դեպքեր
- Գրեթե անխուսափելի է, որ բուժաշխատողները չվարակվեն. Թորոսյան
- Թորոսյան. Կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ն արձանագրվել են բուժաշխատողների մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին