WADA-ն շահագրգիռ կողմերին առաջարկել է թեկնածուներ ներկայացնել հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը / WADA / շահագրգիռ կողմերին առաջարկել է թեկնածուներ ներկայացնել հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Պահանջվում են աշխատակիցներ մարզիկների, համապատասխանության, կրթության, ֆինանսների և կառավարման, առողջապահության, բժշկության և հետազոտությունների հանձնաժողովներում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է:
Բոլոր հանձնաժողովները պետք հաշվետու լինեն WADA- ի գործկոմին և կարևոր խորհրդատվական դեր կատարեն գործակալության քաղաքականության և առաջնահերթության զարգացման գործում:
Հաջողակ թեկնածուները կհաստատվեն նոյեմբերի 11-ին կայանալիք նիստում և պաշտոնը կստանձնեն 2021թ․ հունվարի 1-ին՝ երեք տարի ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները