Կոտայքի մարզի 37-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ 35-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կոմիտեից մանրամասնում են՝ պարզվել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արգել համայնքի տներից մեկի դիմաց Թալին քաղաքի 37-ամյա բնակիչը, իր ընկերների հետ միասին, վիճաբանելով համագյուղացու և նրա ընկերների հետ, բահով հարվածել է նրա գլխին ՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կոտայքի մարզի 37-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները