Գնաճ՝ ոչ պարենային ապրանքների շուկայում
2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.1%, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 0.6% գնաճ:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2020թ. ապրիլին մարտի համեմատ մաքրող, լվացող միջոցների գներն աճել են 0.6%-ով, դեղագործական ապրանքներինը՝ 0.9%-ով, ապակե ամանեղենինը ճաշասպասքինը և տնային կահ-կարասունը՝ 1.0%-ով, հագուստինը և տարբեր տեսակի կոշկեղենինը՝ 5.2%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է վառելանյութերի և քսանյութերի 2.1%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի` 1.6%, խոշոր կենցաղային սարքերի՝ 1.1%, գրասենյակային պարագաների՝ 0.4% գնանկում:
Ըստ վիճակագրության, 2020թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 17.1% և 9.2% գնանկում: 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 21.5% և 17.0%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 20.8% և 13.2%-ով։