Բաբկեն Թունյան՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է
Բարեկամներ, երեկ ցերեկը ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։ Ըստ երևույթին նախորդ օրը մրսել էի։ Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նա տեղեկացրել է, որ ՊՇՌ թեստի պատասխանը քիչ առաջ Է ստացել, արդյունքը եղել է բացասական։
«Քանի որ ջերմությանս և կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին լուրը լայնորեն տարածվել էր, հուսով եմ՝ այս լուրն էլ կտարածվի, որ հետս ուղղակիորեն և անուղղակիորեն շփված մարդիկ հանգիստ լինեն»,- շեշտել է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- 12.05.2020. 146 նոր վարակակիր, 71 առողջացած, մահվան մեկ դեպք
- «Հրապարակ». «Իմ քայլական» պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնականը վարակվել է ընկերուհուց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան