ՔԿԾ-ն պնդում է, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել
Politik.am կայքը գրում է, որ ՀՀ արդարադատության նախարարության իրենց աղբյուրները տեղեկացնում են, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի հինգ աշխատակից վարակված են կորոնավիրուսով։ Աշխատակիցները բանտապահներ են և ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող քաղաքացիները հենց նրանց հետ են առավել հաճախ շփվում։
«Նախարարության մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունները փորձում են վարակված աշխատակիցների մասին տեղեկությունները գաղտնի պահել, որպեսզի տեղեկատվությունը չազդի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդությունը քննող դատավորի որոշման վրա։
Նկատենք, որ նախագահ Քոչարյանը գտնվում է ռիսկային խմբում և վարակակիր աշխատակիցները առողջապահական տեսանկյունից կարող են վտանգավոր լինել իր համար»,- գրել է Politik.am կայքը։
Panorama.am-ի հարցին ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից պատասխանեցին՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. ՔԿՀ շենքային նման պայմաններում ոչ հեռավորություն պահելն է հնարավոր, ոչ էլ օդափոխություն կա
- «Մեկ ամսից ավելի է սուխարի ենք ուտում, կարանք բան էլ չուտենք». նամակ ՔԿՀ-ից
- Կառավարությունից վստահեցնում են. ՔԿՀ-ներում իրավիճակը վերահսկելի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան