Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բարձր են համարում ՔԿՀ-ում COVID-19-ով վարակվելու ռիսկը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը բարձր է համարում։ Ռիա նովոստիին տված հարցազրույցում ասել է նախկին նախագահի պաշտպան Ռուբեն Սահակյանը։
Մայիսի 8-ին Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացերլ է խափանման միջոց կալանքը Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։ Որոշումը հրապարակվելու է մայիսի 13-ին։
«Երկրորդ նախագահի փաստաբանական խումբը կարծում է, որ վարակման ռիսկ կա, այն բացառել չի կարելի: Հիմնարկի աշխատակիցների ամենօրյա ու համընդհանուր թեստավորում չի անցկացվում, իսկ նրանք շփվում են շատ մարդկանց հետ, իսկ Ռոբերտ Քոչարյանը ստիպված է շաբաթվա ընթացքում շփվել մոտ 70 մարդու հետ: Հետևաբար, վարակման ռիսկը հիմնավորված է և այն չափազանց բարձր է,- ասել է փաստաբանը:
Ռ.Սահակյանի խոսքով, միջնորդությունն ուսումնասիրելու պահին պաշտոնապես ընդունվել է, որ հանրապետության քրեակատարողական հիմնարկներում արձանագրված է աշխատակիցների վարակման 10 դեպք։
2018 թ. հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Այս գործով անցնում են նաև ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանն ու նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան