Ոստիկանությունը ԿԲ դիմացից ուժով հեռացրեց բողոքի ակցիայի մասնակիցներին
Կենտրոնական Բանկի դիմաց ոստիկանությունն ուժով հեռացրեց «Ոչ վարկային կազմակերպություններին» կարգախոսով բողոքի ակցիա իրականացնող մի քանի տասնյակ քաղաքացիների։
Մասնակիցներից մեկին տարան վզից բռնած, մեկին՝ ձեռքերը ծալած, մյուսներին շուրջկալի մեջ արած, հրելով մոտեցրեցին ոստիկանական մեքենային, մի քանիսին գետնին գցեցին։ Ակցիայի մասնակիցները փակել էին ոստիկանության մեքենայի դիմացը՝ թույլ չտալով ոստիկանության բաժանմունք տեղափոխել քաղաքացիներին։
Սկվեց մեծ հրմշտոց, քաշքշուկ, հնչում էին օգնության կանչեր, բղավոցներ, սպառնալիքներ, մեքենաների ազդանշաներ։ Մի քանիսին ոստիկանության մեծ ու փոքր մեքենաներ մտցրեցին ու տարան։
Ինչ-որ մեկը վատացել էր, ջուր էին փնտրում նրան հասցնելու համար։
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցներն այսօր էլ պահանջում էին բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման։
Նրանք դժգոհում էին վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի բարձր տոկոսադրույքներից, բողոքում, որ ԿԲ-ից ոչ ոք իրենց հետ հանդիպելու չի իջնում։
Ավելի վաղ, կարգը հսկող ոստիկաններին ակցիայի մասնակիցները հորդորեցին փակել ԿԲ դռները, որպեսզի աշխատակիցները մնան ներսում։ Մյուս կողմից էլ նրանք պահանջում էին իրենց ընդունել։
Ոստիկաններից մեկն ասաց, ԿԲ-ում պատրաստ են ընդունել երկու քաղաքացու, առանց լրագրողների։ Սա բարկացրեց ակցիայի մասնակից երիտասարդին, որին մյուսները Մանվել էին դիմում։
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ կոչ արեց վաղը ժամը 10-ին կառավարության դիմաց լինել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան