Չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանի վրա. Թաթոյանը՝ Հակոբյանին
Պարո՛ն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանի վրա»,- ԱԺ ամբիոնից ասաց Արման Թաթոյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ա. Թաթոյանին հորդորեց պատգամավորների հետ խոսելի «ուրիշ ձևով» արտահայտվել։
Այնուամենայնիվ, Ա. Թաթոյանը շարունակեց խոսքը՝ նշելով, որ պատգամավորը չպետք է սպառնա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։
«Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները, ավելին, դուք նույնիսկ չեք տիրապետում, որ մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ։ Ես Ձեր հետ քննարկելու ոչինչ չունեմ։ Եվ մեկ բան, կանանց իրավունքներին նվիրված է հսկայական բաժին, 597-638 էջերը։ Ավելին, զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված բաժին ևս կա»,- շեշտեց Ա. Թաթոյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վ. Հակոբյանը, անդրադառնալով ՄԻՊ 2019 թվականի ՄԻՊ զեկույցին, ասել էր, որ այն անբավարար է գնահատում։
«Պարո՛ն Թաթոյան, դուք ղեկավարում եք անկախ մարմին, որը գործուղված է՝ ներկայացնելու ՀՀ բոլոր քաղաքացիների շահերի պաշտպանությունը։ Չնսեմացնելով Ձեր աշխատանքը՝ ես ևս մեկ անգամ ասում եմ, որ որևէ պրոցեսի մեջ ներգրավվել չի կարելիք։ Դա արժանանալու է քաղաքական գնահատականի, և ըստ այդմ, ես՝ որպես ԱԺ պատգամավոր, շատ դեպքերում Ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար։ Ավելի խորքային եմ հետևելու Ձեր աշխատանքներին և փորձելու եմ նաև օգնության ձեռք մեկնել Ձեզ»,- շեշտել էր Վ. Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դուք խտրական վերաբերմունք եք ցուցաբերում. պատգամավորը՝ Թաթոյանին
- Դատավորները երբ հավես են ունենում, այն ժամանակ են նիստ անում. Զոհրաբյան
- ՄԻՊ-ը բողոքներ է ստանում նաև ընտանիքում բռնության ենթարկվող տղամարդկանցից
- Ըստ Արման Թաթոյանի, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը պետք է ավելի զուսպ լինի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան