Դուք դեռ կարիք ունեք ազատ մամուլի.լրագրողը՝ Էրդողանին
Թուրքական «Halk TV» հեռուստաալիքի լրագրող Շիրին Փայզընը իր վարած հաղորդման ժամանակ անդրադարձել է Էրդողանի կողմից ազատ մամուլի հանդեպ իրականացվող քաղաքականությանը, տեղեկացնում է ermenihaber-ը:
Փայզընի հաղորդման նկատմամբ պետությունը պատժամիջոցներ էր սահմանել, և 5 հաղորդում չեղարկվել էր։
Շիրին Փայզընն այս առիթով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել է անցյալից մի հետաքրքիր դրվագ։
Այն ժամանակ, երբ կար քաղաքապետ Էրդողանին եթեր տրամադրելու արգելք, Շիրին Փայզընը, որպես «CNN Türk» հեռուստաալիքի լրագրող, շրջանցել է այդ արգելքն ու Էրդողանին խոսափող է տրամադրել, որպեսզի արտահայտի իր կարծիքը։
Թուրք լրագրողը նշել է, որ Էրդողանն այդ ժամանակ դեռ նոր էր բանտից դուրս եկել։
Լրագրողը, այս դեպքը հիշեցնելով, դիմել է Էրդողանին
«Իրենց գործը ճիշտ անող լրագրողների և ազատ մամուլի կարիքը դուք դեռ ունեք»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում