Փաստաբան. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը՝ անհապաղ պետք է վերացվի
ՀՀ ե րկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպան Արամ Վարդևանյանը գրում է․ «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մայիսի 8-ի դատական նիստից հետո տեղի են ունեցել հետևյալ զարգացումները.
1) Կորոնավիրուսային վարակի դեպքերը ավելացել են 509 դեպքով և ցավալիորեն 4 մահվան դեպք է գրանցվել այս կարճ ժամակահատվածում,
2) Ռոբերտ Քոչարյանը լինելով կորոնավիրուսային վարակի ռիսկային խմբում՝ այսօր հերթական անգամ վիահատվել է «Իզմիրլյան» ԲԿ-ում,
3) Փաստաբանական գործունեության արդյունքում ստացված տեղեկատվության համաձայն, թեև ըստ Դատախազության «ապահով վայր» համարվող Երևան Կենտրոն մեկուսարանում՝ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշաններով 3 դեպք:
Նշված զարգացումները էլ ավելի ակնհայտ են դարձնում, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը՝ անհապաղ պետք է վերացվի: Հարգելիներս, չկա կալանավորման ոչ մի հիմք, ոչ մի հիմնավորում: Միաժամանակ առկա են բոլոր հիմքերը, բոլոր հիմնավորումները, նույնսիկ ապրիլի 14-ից հնարավոր և անհնարին օրենսդրական երաշխիքները կալանքի վերացման համար: Իրավունքի մեջ, նորություն չեմ ասի, որ մարդու կյանքը և առողջությունը վեր է ցանկացած այլ շահերից, հենց դրա մասին է այդքան հիշատակվող ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿԾ-ն պնդում է, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել
- ՀՀ նախկին նախագահ Քոչարյանի պաշտպանական թիմը 14 բողոք է ներկայացրել ՄԻԵԴ. փաստաբան
- Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան վիրահատվել է
- Կարեն Կարապետյանը՝ Քոչարյանի գործի մասին. Բավականին գրգռված և քաղաքականացված է
- Ռոբերտ Քոչարյան. Այդ աստիճանի ցինիզմի հասնել, ուղղակի չի կարելի
- Ռոբերտ Քոչարյան. ՔԿՀ շենքային նման պայմաններում ոչ հեռավորություն պահելն է հնարավոր, ոչ էլ օդափոխություն կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան