Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա․ ՀՔԾ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով նախաքննություն է կատարվում, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաստատել են ՀՔԾ-ից։
Նշենք, որ վերջիններիս հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ն գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի ( Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով)) և 117-րդ հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը)։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան միջադեպի նյութերն ուղարկվել են դատախազություն
- Ալեն Սիմոնյան. «Ես ասացի, բարև Արթուր, պատասխանեց՝ բարև, բ...-ի տղա»
- Հույս ունենք, որ Ալեն Սիմոնյանը կզրկվի պատգամավորական մանդատից. փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան