Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատեց, որ վարակվել է կորոնավիրուսով:
«Այո, ես հիվանդացել եմ, բուժվում եմ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե իրոք կորոնավիրուս ունի:
Պեսկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ մեկ ամսից ավելի անձամբ չի զրուցել պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: «Ավելի քան մեկ ամիս»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե երբ է վերջին անգամ կոնտակտ ունեցել նախագահի հետ:
Ավելի վաղ նախագահի մամուլի խոսնակի կողմից կորոնավիրուսի վարակակիր լինելու մասին կասկած էր հայտնել «Նեզիգար» Telegramր ալիքը:
Կորոնավիրուս նախկինում հայտնաբերվել էր վարչապետ Միխայիլ Միշուստինի, շինարարության նախարար Վլադիմիր Յակուշևի և մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ: Ապրիլի 30-ից Միշուստինը բուժհաստատություններից մեկում գտնվում է բժշկական հսկողության ներքո, նշվում է նրա վիճակի դրական դինամիկայի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան