Կարծախի եկեղեցին ջրի մեջ է
Ձյունն ու անձրևը, մեկ շաբաթից ավելի տևած վատ եղանակը և Կարծախ գյուղի եկեղեցու տանիքի հսկայական ճեղքերը կրկին բարձրացրել են Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու անմխիթար վիճակի հարցը: Jnews-ը գրում է, որ տեսանյութ է ստացել իր ընթերցողից՝ Վիտալի Բանգոյանից, որտեղ կան կադրեր Կարծախ գյուղի եկեղեցուց: Կադրերում ջուրը հոսում է եկեղեցու քարե առաստաղի ճեղքերից: Պատերը և սյուները ծածկված են մամուռով, իսկ սրբապատկերները՝ բորբոսով, այստեղ ամեն ինչ ջրի մեջ է:
Փաստ է, որ եկեղեցին երկար ժամանակ է գտնվում է այս վիճակում: Jnews-ը նյութ էր հրապարակել 2017 թվականին՝ Թուրքիայի հետ սահմանակից Կարծախ գյուղի եկեղեցու վիճակի մասին, այդ ժամանակվանից ի վեր վիճակը նույնն է:
Այդ ժամանակ էլ իրավիճակը ծայրահեղ էր: Խոնավության պատճառով սյուներն ու պատերը պատված էին մամուռով, խոնավությունից սրբապատկերները «լալիս էին» և ծածկված էին բորբոսով, չնայած դրան, եկեղեցին գործող է, և այստեղ եկեղեցական արարողություններ է կատարվում:
2012 թվականին եկեղեցին վերանորոգվել էր, բայց իրականացված վերակառուցումը նման իրավիճակ է առաջացրել: Խնդիրը եկեղեցու ծածկի մեջ է. ելնելով ժամանակակից չափանիշներից, հին ծածկը փոխարինվել էր նորով, ինչը չէր արդարացրել սպասումները և տանիքից սկսել էր ջուր ներհոսել: Անձրևաջրերը ներսում լճանում են՝ առաջացնելով ահավոր խոնավություն:
Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին վերաօծվել է 2012թ. հուլիսի 14-ին: Այն հիմնադրված 19-րդ դարի 30-ական թվականներին:
Հարակից հրապարակումներ`
- Կարծախում նշվել է Ջիվանու օրը
- Կարծախի լճի մոտ կկառուցվեն էկո-տուրիստական քոթեջներ
- Ախալքալաք-Կարծախ ճանապարհը վերանորոգվում է
- Աշխարհում հավալուսների ամենախոշոր բնակատեղին Կարծախում է
- Կարծախում բացվել է Ջիվանու տուն-թանգարանի հուշային մասը
- Վերաօծվել է Ախալքալաքի Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա