Ուկրաինայում մտադիր են մայիսի 22-ից հետո ևս երկարաձգել կարանտինային ռեժիմը
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով ներդրված կարանտինային ռեժիմը մայիսի 22-ից հետո ևս կերկարաձգվի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Ուկրաինայի կառավարությունը կորոնավիրուսի տարածման ֆոնին մարտի 12-ից հայտարարել էր մեկամսյա կարանտինային ռեժիմ։ Ապրիլի 6-ից երկրում խստացվել են կարանտինային միջոցառումները, մասնավորապես, կառավարությունը արգելել է փողոցում երկուսից ավելի մարդկանց կուտակումները՝ բացառությամբ երեխաների ուղեկցման դեպքերի:
Արգելվում է նաև զբոսնել զբոսայգիներում, անտառային պարկերի տարածքներում և այցելել մարզասրահներ ու ժամանցի վայրեր: Ուկրաինացիներից պահանջվում է կրել անձնական պաշտպանիչ միջոցներ, իսկ տունը լքելիս `ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների ՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 4 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 278 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են